ՌԴ Առողջապահության նախարարությունը թույլատրել է «Սպուտնիկ-V»-ի կիրառումը հղիների շրջանում. INTERFAX.RU

ՌԴ Առողջապահության նախարարությունը թույլատրել է «Սպուտնիկ-V»-ի կիրառումը հղիների շրջանում։ Այս մասին հայտնում է գերատեսչության ղեկավար Միխայիլ Մուրաշկոն:

«Փորձագետների կողմից որոշվել է հանել հղիների համար «ԳամԿովիդՎակ» («Սպուտնիկ-V») պատվաստանյութի կիրառման հակացուցումները: Այսպիսով, կորոնավիրուսային հիվանության ծանր ընթացքի ռիսկով հղիներին թույլատրվում է ստանալ այս պատվաստանյութը»,- ասել է Մուրաշկոն՝  COVID-19-ի տարածման դեմ պայքարի` կառավարության խորհրդի նիստի ժամանակ։

Նա հավելեց, որ որոշումն ընդունվել է՝ կլինիկական փորձարկումների եւ պատվաստանյութի անվտանգության դրական արդյունքների ու դրանց արդյունավետության ցուցանիշների հիման վրա։ Մուրաշկոն հիշեցրել է, որ հղիները նույնպես հիվանդանում են կորոնավիրուսով, այդ թվում նաեւ ծանր ձեւերով։

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն