Վտանգավոր բիոլաբորատորիաներ Ուկրաինայում. ՌԴ ՊՆ բացահայտումը

Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության ընթացքում բացահայտվել են, որ Կիևը վերացրել է ռազմական-կենսաբանական ծրագրի հետքերը։ Այս ծրագրերը ֆինանսավորել են ԱՄՆ պաշտպանության նախարարության կողմից։ Այս մասին Lente.ru-ին ասել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։

Նրա խոսքով, բիոլաբորատորիան ռուս զինվորականներին է փոխանցել ժանտախտի, սիբիրախտի, տուլարեմիայի, խոլերայի և այլ մահացու հիվանդությունների հատկապես վտանգավոր հարուցիչների ոչնչացման վերաբերյալ տվյալներ։ «Այժմ փաստաթղթերը վերլուծում են ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ռուս մասնագետները»,- ասել է Կոնաշենկովը։ Նա նաև հավելել է, որ Պենտագոնը, Ուկրաինայում ռուսական հատուկ գործողության սկզբում, սկսել է դժվարություններ ունենալ գաղտնի կենսաբանական փորձեր անցկացնելու հետ կապված։

Արդեն հիմա նոր տվյալները հաստատում են, որ կենսաբանական զենքի բաղադրիչները մշակվում էին Ռուսաստանին մոտ գտնվող Ուկրաինայի կենսալաբորատորիաներում։

Առաջիկայում ռուսական կողմը կներկայացնի ստացված փաստաթղթերի վերլուծության արդյունքները, — եզրափակել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչը։

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն