Ընտրություններին մասնակցել ինձ ստիպեցին Շուշիի, Հադրութի կորուստը եւ Եռաբլուրը:

«Հայոց Հայրենիք» կուսակցությունը հիմնադրվել է 2005 թվականին: Կուսակցությունը մասնակցել է 2008 և 2013 թվականների նախագահական ընտրություններին, Երևանի ավագանու ընտություններին, 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին: Կուսակցության հիմնադիրներից է Արշակ Բակլաչյանը, իսկ նախագահը՝ Անահիտ Եղոյանը: Կուսակցությունը ներկայումս մասնակցում է ԱԺ արտահերթ ընտրություններին։ “Հայոց Հայրենիքի” վարչապետի թեկնածուն իրավապաշտպան, ազատամարտիկ Արտակ Գալստյանն է։

“Փաստարկ” լրատվականն իրավապաշտպանից հետաքրքրվեց, թե որն է ընտրություններին մասնակցելու շարժառիթը, ինչ սպասենք, եթե նրանք հայտնվեն խորհրդարանում:

— Ինչպես որոշեցիք գլխավորել «Հայոց Հայրենիք» կուսակցության ընտրացուցակը։

 — 44 օրյա պատերազմից հետո, ինձ հետ կապ հաստատեցին կուսակցության հիմնադիրները եւ առաջարկեցին գլխավորել իրենց նախընտրական ցուցակը, ես համաձայնեցի: Առաջարկն ընդունելն ինձ ստիպել են Շուշիի և Հադրութի կորուստը եւ Եռաբլուրը:

— Ի՞նչ գաղափարախոսություն ունի կուսակցությունը:
— Հայը կա, պիտի մնա, հայը պիտի չթուրքանա, ցեղասպանությունը պիտի ճանաչվի, Հայաստանի տարածքային ամբողջականությունը Արցախի հետ միասին վերականգնավի: Ընդ որում սա հռետորական պնդում չէ:

— Եթե «Հայոց Հայրենիք» կուսակցությունը հայտնվի խորհրդարանում, որո՞նք կլինեն այն առաջնային խնդիրները, որ կփորձի լուծել:
-Առաջին խնդիրը տարածքային ամբողջականության վերականգնում է, որն այսօր խաթարված է մոտ 3000 քառ. կմ-ով: Կարծում եմ 30 տարվա փորձը ցույց տվեց, որ Ադրբեջանը չկարողացավ դիվանագիտական ճանապարհով հարցը լուծել: Չեմ կարող ասել, դա կլինի ռազմական ճանապարհով թե դիմացինի կողմից «Հզոր Հայաստանի» իրականության ընկալման միջոցով: Միչև երկիրը չհզորանա, խնդիրը չի լուծվի:

— Տնտեսության զարգացման ի՞նչ տեսլական ունեք:
— ՀՀ-ում գյուղատնտեսական նշանակության հողերի 70 տոկոսը չի մշակվում, ինչի արդյունքում մենք ներմուծում ենք ցորեն և մնացած ամեն ինչը: Մենք պետք է զարկ տանք գյուղատնտեսությանը, արդյունաբերութանը, վերաբացենք ու կառուցենք գործարաններ։ Միայն ստեղծելով կհզորանանք։

-Արտաքին քաղաքականության ոլորտում ռուսամետ թե՞ արևմտամետ քաղաքականության կողմնակից եք: Ինչպիսի՞ արտաքին քաղաքականություն կվարեք:
— Մեր քաղաքականությունը լինելու է հայամետ: Ավելի կարճ լինեմ՝ անտանտային նավերը Դիլիջանի ոլորանները չեն կարողանա բարձրանալ, իսկ ռուսական տանկերը կարող են: Եթե Ռուսաստանը, թեկուզ ուշացումով չմիջամտեր, Նիկոլ Փաշինյանը կհանձներ ողջ Արցախը: Բազմաբևեռ արտաքին քաղաքականության հնարավություն ունենք՝ ՀՀ-ն այսօր հանդիսանում է և՛ ԵԱՏՄ-ի անդամ, և՛ Եվրոպական միության: Կարծում եմ` բոլորի հետ համագործակցության եզրերը պահելն ավելի նպատակահարմար է։ Այն մեր հայրենիքի համար բավականին լուրջ հնարավորությունների հորիզոն է բացում։

— Ինչու քաղաքացին իր քվեն տա հենց «Հայոց Հայրենիքին»:
— Մենք փորձելու ենք և վստահ եմ, որ մեզ կհաջողվի մեր հայրենակիցներին բացատրել, որ այն ինչ տեղի է ունեցել Հայաստանում 30 տարի ի սկզբանե գծագրված սցենար է եղել։ Պարզապես փոխվել են դերակատարները, բայց չի փոխվել ընդհանուր քաղաքականությունը: Մեր խորին համոզմամբ ՀՀ 3 նախագահները և այսօրվա վարչապետը նույն թիմի անդամ են, վարում են նույն քաղաքականությունը:

Այսօր քաղաքական ուժերի խոշոր խաղացողների 80 տոկոսը ցանկանում է, որ Նիկոլ Փաշինյանը վերարտադրվի, ունենա առերևույթ լեգիտիմություն և տրամաբանական ավարտին հասցնի այն, ինչ-որ իրենք սկսել էին հոկտեմբերի 27-ին:

— Խորհրդարանում հայտնվելու պարագայում դաշինք կկազմե՞ք Նիկոլ Փաշինյանի ղեկավարած ուժի հետ:
— Իկարկե ո՛չ։ Ավելի լավ է դաշինք կազմեմ Էրդողանի հետ, քան իր միջնորդի:

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն