Կառավարությունն ընդունեց` ՍԱՀՄԱՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅԱՆ տարածքն առանց թույլտվության տեսանկարահանելն արգելելու վերաբերյալ ԱԱԾ առաջարկը

Կառավարության վերջին նիստի ընթացքում հաստատվեց ԱԱԾ կողմից ներկայացված «Պետական սահմանի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, որով կարգելվի առանց համապատասխան թույլտվության օգտագործել անօդաչու թռչող սարքեր, տեսալուսանկարահանել ՍԱՀՄԱՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԸ, սահմանային շերտում տեղակայված ինժեներական կառույցները և արգելափակոցները, սահմանապահ զորքերի կողմից օգտագործվող շենքերը, շինությունները, դիտաշտարակները, տրանսպորտային միջոցները: Նախագծի ընդունման անհրաժեշտությունը, ըստ հիմնավորման, պայմանավորված է նրանով, որ ներկայումս օրենքով կանոնակարգված չէ ՀՀ պետական սահմանի սահմանային շերտում տեսալուսանկարահանող սարքերի և անօդաչու թռչող սարքերի օգտագործումը:

«Սահմանամերձ բնակավայրի բնակիչների կամ զբոսաշրջիկների կողմից կատարվող նկարահանումները տեսալուսանկարահանող սարքերի և անօդաչու թռչող սարքերի միջոցով, չեն վրիպում սահմանակից պետության սահմանապահ ծառայության ներկայացուցիչների ուշադրությունից, որն իր հերթին վերջիններիս կողմից նշված գործողությունների վերաբերյալ բողոքի արտահայտման տեղիք է տալիս: Բացի այդ, տեսալուսանկարահանող սարքերի և անօդաչու թռչող սարքերի օգտագործումը կարող է խիստ բացասական անդրադառնալ Հայաստանի Հանրապետության պետական սահմանի պահպանման վրա, որի կապակցությամբ նպատակահարմար է սահմանային շերտում տեսալուսանկարահանող սարքերի, այդ թվում` անօդաչու թռչող սարքերի օգտագործման համար կիրառել որոշակի սահմանափակումներ»,- ասված է հիմնավորման մեջ:

Փաստորեն, ստացվում է, որ ադրբեջանական կողմից բազմիցս հնչեցված բողոքները տեղ հասան: Հայաստանյան իշխանությունները՝ Ազգային Անվտանգության Ծառայության հետ միասին, շարունակում են սպասարկել թշնամի երկրի շահերը:

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն