Վազգեն Թևանյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշին ու նվաճեց ոսկե մեդալը (տեսանյութ)

Բուդապեշտում ընթացող ըմբշամարտի եվրոպական գոտու վարկանիշային մրցաշարում Հայաստանը նվաճեց երկրորդ ոսկե մեդալը:

Ազատ ոճային Վազգեն Թևանյանը (65 կգ) եզրափակիչում մրցեց աշխարհի եռակի չեմպիոն ադրբեջանցի Հաջի Ալիևի հետ ու հաղթանակի հասավ 9:0 հաշվով:

Թևանյանը պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ բուլղարացի Վլադիմիր Դուբովին հաղթելուց հետո 1/8 եզրափակիչում գոտեմարտել էր բելառուս Նիուրգուն Սկրիաբինի հետ ու կամային հաղթանակի հասել 7:5 հաշվով, քառորդ եզրափակիչում աշխարհի գավաթակիրը հաղթել էր Օլիմպիական գործող չեմպիոն Վլադիմեր Խինչեգաշվիլիին, իսկ Օլիմպիական ուղեգրի համար պայքարում նա առավելության էր հասել լեհ Մագոմեդմուրադ Սաիդպաշաևիչի նկատմամբ:

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն