2021 թվականի հոկտեմբերի 18-ին Ստեփանակերտում ադրբեջանական համերգ տեղի կունենա՞. ԱՎՀ

«Ազգային Վերահսկողության Համակարգ» ՀԿ-ն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է 2020թվականին համացանցը ցնցած մի հայտարարության նկար և կից գրել.

«Արցախյան վերջին պատերազմից անմիջապես հետո ադրբեջանական ֆեյսբուքյան կայքում տեղադրվեց տեղեկատվություն` ադրբեջանական համերգ կազմակերպելու մասին, որն, ըստ այդ հրապարակման, պետք է տեղի ունենա 2021 թվականի հոկտեմբերի 18-ին Ստեփանակերտում։

Այս հրապարակումը մեծ աղմուկ բարձրացրեց, սակայն, հետագայում խոսակցությունները սրա շուրջ մարեցին և մատնվեց մոռացության։

Այսօր, հայտնի դարձավ, որ Ադրբեջանի ՄԻՊ, դեմոկրատիայի և մարդու իրավունքների ինստիտուտի ղեկավար Ահմեդ Սահիդովն իր թվիթերյան էջում գրառումներ է կատարել այն մասին, թե, համաձայն 2020թվականի նոյեմբերի 10-ին Նիկոլ Փաշինյանի կողմից ստորագրած կապիտուլյացիոն փաստաթղթի, ս.թ. հունիսին Ստեփանակերտը կլինի ադրբեջանական բանակի հսկողության տակ։

Այստեց կարելի է անել հետևություն, որ, ինչպես Ադրբեջանի ՄԻՊ-ն է հայտարարում իր թվիթերյան էջում,  2020 թվականի նոյեմբերի 10-ին ստորագրված կապիտուլյացիոն փաստաթղթով Նիկոլ Փաշինյանը թշնամուն հանձնել է ամբողջ Արցախը` մայրաքաղաք Ստեփանակերտի հետ միասին։

Իսկ թե ինչու է երեկ Փաշինյանը Հայաստանի փոխարեն թռել Կարս և ում հետ է նա այնտեղ հանդիպել, կարծում ենք արդեն պարզաբանման կարիք չունի»։

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն