ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ՈՒԺԱՅԻՆՆԵՐԻՆ ԵՆ ՓՈԽՈՒՄ. «Հրապարակ օրաթերթ»

ՀՀ ԱԱԾ Սյունիքի Մարզային Վարչության պետ Կարեն Ջավահիրյանն ազատվել է աշխատանքից,- այս մասին հայտնում է «Հրապարակ օրաթերթը»։

Նիկոլ Փաշինյանը Սյունիքում ազատվում է այն կադրերից, ովքեր հրաժարվում են օրենքի խախտմամբ ուղիղ ցուցումներ կատարել և ծառայություններ մատուցել գործող իշխանություններին։

Նիկոլ Փաշինյանին դուր չի եկել նաև այն, որ ԱԱԾ Սյունիքի մարզային վարչության պետը քայլարածների հանցագործությունները ջրի երես է հանում՝՝ առանց վերևների հետ նախապես համաձայնեցնելու։

Կարեն Ջավահիրյանի հետ կոնֆլիկտն ի սկբանե առաջացել էր, երբ վերջինս համարձակվել էր բացահայտել Սիսիանի ոստիկանությունում կոկային օգտագործելու և ոստիկանապետի աշխատասենյակից թմրանյութ առգարավելու փաստը։ Իսկ ոստիկանապետին ուղիղ ցուցումներ տվողը իմ քայլական փոխմարզպետ Նարեկ Բաբայանն էր, որը հովանավորում էր նրան։ Թեև ոստիկանությունը շտապեց հերքել կոկաինի հայտնաբերումը, սակայն Սիսիանի ոստիկանության աշխատակիցները շատ լավ գիտեն, թե ինչ է իրականում տեղի ունեցել։

Մանրամասները` սկզբնաղբյուրում։

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն