Լիտվան ճանաչում է Հայոց Ցեղասպանությունը

Լիտվայի արտգործնախարար Գաբրիելյուս Լանդսբերգը Բաքվում հայտարարել է, որ իր երկիրը ճանաչում է Հայոց Ցեղասպանությունը։ Այդ մասին նա հայտարարել է Ադրբեջանի նախագահի հետ կայացած հանդիպումից հետո՝ մամուլի ասուլիսի ընթացքում։

-Պատմության դասերը բավական բարդ են հատկապես նրանց համար, ովքեր մասնակից չեն, բայց հարկ է պատմությանը նայել նրանց աչքերով և պատկերացնել մեզ նրանց իրավիճակում։ Այդ գործընթացը շատ ժամանակ կխլի։ Որոշ գործընթացներ ավելի պարզ են, քան մյուսները։ Մենք տեսանք, որ ԱՄՆ-ի նախագահը կոնկրետ ճանաչեց պատմական ճշմարտությունը՝ իր երկրի անունից,- ասել է Լանդսբերգը՝ համոզվածություն հայտնելով, որ փաստերը պետք է ներկայացվեն և ստանան գնահատական։

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն