ՌԴ Առողջապահության նախարարությունը ներկայացրել է կորոնավիրուսի դեմ պատվաստումների նոր կանոններ: Այս մասին հաղորդվում է գերատեսչության կայքէջում:
Sputnik Light-ի մեկ բաղադրիչ պատվաստանյութը պաշտոնապես թույլատրվել է օգտագործել 60 տարեկանից բարձր մարդկանց պատվաստման և կորոնավիրուսով հիվանդների համար:
Առողջապահության նախարարությունը խորհուրդ է տալիս անհատական աշխատանք կազմակերպել 60-ից բարձր մարդկանց հետ վիրուսի տարածման հնարավորությունները նվազեցնելու համար:
Կանոնների նոր տարբերակը պարունակում է նաև ՄԻԱՎ վարակ ունեցող մարդկանց պատվաստումների վերաբերյալ ընդլայնված բաժին: Նման հիվանդների պատվաստման համար խորհուրդ է տրվում օգտագործել Sputnik-V (Gam-COVID-Vac):