Ադրբեջանական զինվորական մեքենան գլորվել է կիրճը, կա 15 վիրավոր

Գոյգելում զինծառայողներով մեքենան գլորվել է կիրճը, ինչի հետեւանքով 15 զինվորական վիրավորվել է` հայտնում է Sputnik Азербайджан-y:

Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ վարորդը կորցրել է վերահսկողությունը մեքենայի նկատմամբ, ինչի արդյունքում էլ պատահարը տեղի է ունեցել։

12 զինծառայող ստացել է թեթեւ վնասվածք, երեքը` հոսպիտալացվել են: Նրանց վիճակը միջին ծանրության է:

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն