Պարո՛ն Փաշինյան, եթե չենք պայքարում, չենք պաշտպանվում՝ նշանակում է հանձնո՞ւմ ենք… Pastark.am

Եվրոպական  խորհրդի նախագահ Շառլ Միշելը Հայաստանում է և հանդիպել է Նիկոլ Փաշինյանի հետ։

Փաշինյանը և Միշելը, ի թիվս այլ հարցերի, քննարկեցին նաև հայ ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը: Նիկոլ Փաշինյանը համատեղ ասուլիսում խոսեց սպասվող պատերազմի մասին. «Ադրբեջանի հրահրած միջադեպերը թույլ չեն տալիս նաև սկսել հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի և դեմարկացիայի աշխատանքները: Ուժի կիրառումը և զանգվածային ոճրագործությունները չեն կարող լուծել Ղարաբաղի (մեր Արցախի մասին է ասել) հակամարտությունը, որի կարգավորումը հնարավոր է միայն բանակցությունների միջոցով միջազգային մանդատ ունեցող միակ ձևաչափի` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում:

Այս համատեքստում կարևոր եմ համարում հիշատակել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ապրիլի 13-ի հայտարարությունը, որով նրանք կոչ են անում կողմերին լավ հայտնի սկզբունքների հիման վրա Լեռնային Ղարաբաղի (Արցախի) հակամարտության վերջնական, համապարփակ և կայուն կարգավորման ձեռքբերման նպատակով առաջին իսկ հնարավորության դեպքում վերսկսել բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը` համանախագահների հովանու ներքո»:

Այսպիսով՝ Նիկոլ Փաշինյանը հայտնում է, որ բանակցությունները տապալված են, իսկ երբ ավանտվում են բանակցությունները, սկսվում է պատերազամը: Փաշինյանը նաև իրեն ընտրողներին տեղեկացնում է, որ ինքը և իր թիմը պատրաստ չեն զենքով սահմանները պաշտպանելուն. «Ես արդեն մի քանի անգամ հրապարակայնորեն ողջունել եմ խաղաղ բանակցություններ սկսելու այս հայտարարությունը՝ ընդգծելով, որ Հայաստանը պատրաստ է բանակցությունների վերսկսմանը, սակայն Ադրբեջանը որևէ արձագանք չի տվել և ոչ պաշտոնական աղբյուրներից ստացած տեղեկությունների համաձայն՝ Ադրբեջանը մտադիր է նոր ռազմական բախումներ հրահրել Արցախում և հայ-ադրբեջանական սահմանին, ինչի արտահայտությունը մենք այսօր տեսնում ենք հայ-ադրբեջանական սահմանի Նախիջևանի հատվածում»: Փաշինյանի խոսքի ոչ մի հատվածում, ոչ մի բառ չկա պաշտպանվելու, հակահարված տալու մասին:

Պարո՛ն Փաշինյան, եթե չենք պայքարում, չենք պաշտպանվում՝ նշանակում է հանձնո՞ւմ ենք…

 

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն