ՍԴ-ն և ԿԸՀ-ն ու՞մ շահերն են պաշտպանելու` ռուսակա՞ն թե՞ թուրքական իշխանության. Անահիտ Եղոյան

Ինչպես հայտնի է Սահմանադրական դատարան էին դիմել 4 քաղաքական ուժ՝ «Հայաստան» դաշինք, «Զարթոնք» ու «Հայոց Հայրենիք» կուսակցությունները և «Պատիվ ունեմ» դաշինքը: Թե ինչ վճիռ կկայացնի Բարձր Դատարանը` կտեղեկանանք մի երկու օրից` իր ֆեյսբուքյան էջում գրել է «Հայոց Հայրենիք» կուսակցության նախագահ, իրավապաշտպան Անահիտ Եղոյանը։
Ներկա լինելով ՍԴ-ի նիստերին` ուշի-ուշով հետևում եմ բոլորի կողմից ներկայացված ընտրակեղծիքներին, փաստարկներին, պահանջին:
Հատկապես զարմացած եմ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների ներկայացուցիչների կողմից բարձրացված ընտրախախտումների վերբերյալ հնչեցրած իրենց տեսակետներից:
Ինչու՞։
Մեկնաբանեմ։
Այն բոլոր ընտրախախտումները, բողոքները, որոնք այսօր ներկայացնում են «Հայաստան» (Ռոբերտ Քոչարյան և ՀՅԴ) և «Պատիվ ունեմ» (Հայրենիք՝ Վանեցյան և ՀՀԿ) դաշինքները, պետք է որ իրենց համար նորություն չլինի, այն սկիզբ է առել 25 տարի առաջ: 1996թ-ից յուրաքանչյուր համապետական ընտրություն, լինելով իշխանության կամ իշխանության մաս կազմելով, ոչ թե հիմնվեց գաղափարի, սկզբունքների վրա, այլ դարձավ փողի, թաղային հեղինակությունների մրցակցություն, ինչի արդյունքում ունեցանք մեկը մյուսից ավելի վատ Ազգային Ժողով:
1998թ Առաջին նախագահի հրաժարականից հետո, վարչապետ Ռոբերտ Քոչարյանը, օգտագործելով վարչական ռեսուրսը, հաշվի չառնելով ժողովրդի մեծամասնության ձայնը (մեծամասնության ընտրությունը Կարեն Դեմիրճյանն էր), բազմաթիվ ընտրախախտումներով «ընտրվեց» ՀՀ նախագահ: Նույնը կրկնվեց 2003-ին:
2008- 2013թ բազմաթիվ ընտրախախտումներով «ընտրվեց» ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Հիմա բողոքում են ու՞մ դեմ։
20 տարի առաջ հանուն իրեց աթոռի, պաշտոնի ծռեցին նորաստեղծ պետության ողնաշարը, ազգին դարձրեցին իրենց կեղտոտ գործերի մասնակից (ընտրակաշառք): Եվ ոչ միայն ժողովրդին, ամբողջ պետական կառույցներին դարձրեցին իրենց անձնական օգտագործման իր:
ԻՆՉ ՑԱՆԵԼ ԵՆ` ԱՅՆ ԷԼ ՀՆՁՈՒՄ ԵՆ:
Ոչ մի ակնկալիք չունեմ Բարձր Դատարանից:
Ուղղակի հետաքրքիր է շատ…..
ա. 2020թ նոյեմբերի 9-ի ազգային խայտառակությունից, պարտությունից հետո ՀՀ բոլոր պաշտոնյաները՝ հատկապես ՍԴ-ն և ԿԸՀ-ն ու՞մ շահերն են պաշտպանելու` ռուսակա՞ն թե՞ թուրքական իշխանության, թե՞ վարչապետի աթոռը զավթած, հայրենիք, ազգ, արժանապատվություն չունեցող անձի տեսակետին հետևելով` հպարտանում են ազգային ողբերգությամբ՝ պարտությամբ:
Ասեմ նաև, որ ռուսական գուբեռնիայում կամ թուրքական վիլայեթում (ինչի որ տանում են սրանք) ոչ ԿԸՀ, ոչ Բարձր Դատարան կամ Բարձր դատարանի «ազնվագույն» դատավորներ պետք չեն լինելու:
Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն