Ադրբեջանցի զինծառայողները մահվան սպառնալիքներ են հնչեցրել իսպանացի լրագրողների հասցեին:

Ադրբեջանցի զինծառայողները մահվան սպառնալիքներ են հնչեցրել Գեղարքունիքի մարզում հայ-ադրբեջանական սահմանին մոտ իրենց աշխատանքը կատարող իսպանացի լրագրողների հասցեին: Այս մասին իր թվիթերյան էջում ահազանգել է «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպությունը։

«Իսպանացի լրագրողների թիմը մահվան սպառնալիքներ է ստացել ադրբեջանական ուժերի կողմից այն ընթացքում, երբ ռեպորտաժ է վարել նրանց դիրքի վերաբերյալ` Գեղարքունիքի մարզում Ադրբեջանի սահմանին մոտ: Կազմակերպությունը դատապարտում է լրագրողների նկատմամբ այս անընդունելի ակտը»,-ասված է հաղորդագրությունում:

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն