ՌԴ Առողջապահության նախարարը բացատրել է, թե ինչպես կարելի է ՉՍՏԱՆԱԼ COVID-ի դեմ պատվաստանյութ

ՌԴ Առողջապահության նախարար Մուրաշկոն հստակեցրել է, որ COVID-ի դեմ պատվաստանյութի հակացուցումները կարող են լինել ինչպես ժամանակավոր, այնպես էլ` մշտական։

COVID-ի դեմ պատվաստման հակացուցումը որոշում է բուժող բժիշկը կամ կոնկրետ հիվանդության դեպքում` այդ ոլորտի մասնագետը։ Այս մասին РИА «Новости»-ին տված հարցազրույցի ժամանակ տեղեկացրել է ՌԴ Առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն։

Նախարարը բացատրել է նաև կարգը. բժշկական հակացուցումների առկայությունը որոշվում է բուժող բժշկի կամ ոլորտային մասնագետի կողմից։ Գերատեսչության ղեկավարը հստակեցրել է, որ հակացուցումները կարող են լինել ինչպես մշտական, այնպես էլ ժամանակավոր:

Եթե քաղաքացու մոտ առկա են ժամանակավոր հակացուցումներ, ապա փաստաթղթի գործողության ժամկետը 30 օր է։ Դրանից հետո կատարվում է մասնագետի կրկնակի խորհրդատվություն,- պարզաբանել է Մուրաշկոն։

Ավելի վաղ «Փաստարկ» լրատվականը ներկայացրել էր պատվաստման հակացուցումների շարքը։

Նշենք, որ ՀՀ Առողջապահության նախարարությունից դեռևս նմանօրինակ հայտարարություն չի հնչել և պարզ չէ` արդյոք հետագայում կհնչի, թե ոչ։

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն