ԱՀ ԱԻ փոխնախարարը ազատվել է զբաղեցրած պաշտոնից` իր արտահայտած կարծիքի պատճառով

Վերջերս շատ ակտիվ սկսվել է մի գործընթաց, երբ «Իմ քայլի» պատգամավորները հայտարարում են` գնացեք ՌԴ դեսպանի մոտ և թող նա դիմի ՌԴ նախագահին։ Իմ կարծիքով դա անթույլատրելի է։ Կարծում եմ ավելի լավ կլինի, որ նրանք ելույթ չունենան, որովհետև առաջին հերթին նրանք վնասում են իրենց քաղաքական թիմին։ Այդ հայտարարությունները շատ մեծ վրդովմունք են առաջացնում մեր քաղաքացիների մոտ և կարծում եմ տեղին,- այսօր հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱՀ ԱԻ փոխնախարար Բորիս Ավագյանը։

ժամեր անց, Բորիս Ավագյանի կողմից տրված ասուլիսի ընթացքում հնչեցրած կարծիքների համար, ԱՀ ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի հրամանով վերջինս այսօր ազատվել է ԱԻ պետական ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնից։ Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի ԱԻՊԾ-ն.

«Բ․Ավագյանն իր կողմից կազմակերպված ասուլիսի և ծառայության անունից հանդես գալու մասին տեղյակ չի պահել վերադաս ղեկավարությանը և խոսել է իր լիազորությունների շրջանակներից դուրս թեմաներից։

Բ․Ավագյանի արտահայտած մտքերի ու կարծիքների մեծ մասը ոչ միայն չեն կիսում ներքին գործերի նախարարության և արտակարգ իրավիճակների պետական ծառայության դիրքորոշումը, այլ նաև չեն համապատասխանում իրականությանը։

Հաշվի առնելով վերջինիս՝ ծառայողին ոչ հարիր պահվածքը և պաշտոնական դիրքի չարաշահումը, Կարեն Սարգսյանի հրամանով Բորիս Ավագյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից»,- ասված է հայտարարության մեջ:

Մանրամասները` տեսանյութում

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն