Ալիևն աչքը չի կտրում Արցախից և Սյունիքից. նա հրամանագիր է ստորագրել

Իր ողջ գոյության ընթացքում ընդամենը 100 տարվա պատմություն ունեցող և Coca-Cola-ից ավելի երիտասարդ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ախորժակը գնալով բացվում է։

Հուլիսի 7-ին նա հրամանագիր է ստորագրել՝ հանրապետությունը տնտեսական շրջանների բաժանելու մասին։ Այդ մասին տեղեկացնում է Ազերթաջը։ Դիտարկվում է 14 տարածքային — տնտեսական միավոր՝  ներառյալ Արցախը և Արևելյան Զանգեզուրի շրջանները։

«Զանգեզուրի արևելյան սարահարթն ընդգրկում է մեծ տարածք ՝Լաչինից, Քելբաջարից մինչև Նախիջևան։ Ավանդական սոցիալ — տնտեսական, պատմամշակութային կապերը միավորում են Զանգելանի, Կուբաթլիի, Ջաբրայիլի, Լաչինի, Քելբաջարի շրջանները մեկ տնտեսական գոտու մեջ»,- նշել է Ալիևը։

Հին Արցախի շրջանի վերականգնումն ու արագընթաց զարգացումն ապահովելու համար կարևոր է ստեղծել Արցախի նոր տնտեսական շրջան։ Այն ունի բացառիկ պատմամշակութային ժառանգություն, անսովոր բնություն, ներառում է Աղդամի, Շուշիի, Ֆիզուլիի, Տերտերի, Խոջավենդի, Խոջալուի շրջանները և Խանքենդի քաղաքը (Ստեփանակերտ), ինչպես նաև Ագջաբեդի և Բարդայի շրջանները»,- ասվում է հրամանագրում:

Հիշեցնենք, որ Իլհամ Ալիեւը ապրիլին տեղական պետական հեռուստաընկերության հարցազրույցում ասել էր, որ Բաքուն «կբացի Զանգեզուրի միջանցքը, ուզենա դա Հայաստանը, թե՝ ոչ»:  Միևնույն ժամանակ, նա սպառնացել է ուժով լուծել տրանսպորտային հաղորդակցության հարցը` հայկական Ջրականից հայկական Նախիջևան` հայկական Սյունիքով: Պաշտոնական Երևանը դրան արձագանքել է հայտարարությամբ, որ Հայաստանը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները ՝ պաշտպանելու իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը:

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն