Հարավային Կովկասը` Չինաստանի և ԱՄՆ-ի հակամարտության գոտի

«Չորրորդ հանրապետություն» ալիքը ներկայացրել է բավական հետաքրքիր վերլուծություն՝ Հարավային Կովկասում չինական գործոնի մասին։ Չգիտես ինչու՝ այն ներկայացվել է միայն անգլերեն․ այնուհետև թարգմանվել է ռուսերեն, իսկ մենք կներկայացնենք հայերեն տարբերակը։

Մեծ Մերձավոր Արևելքը Չինաստանի և ԱՄՆ-ի հակամարտության հիմնական ուղղություններից մեկն է՝ Պեկինի «The overthrow of the king» գործողության շրջանակներում։ Իրական քաղաքականության, կամ ինչպես ասում են՝ Realpolitik-ի տեսանկյունից՝ երկուստեք ըմբռնում են, որ չի կարող լինել G-2 հայեցակարգ՝ազդեցության ոլորտների բաժանման համար։ Այսօրվա աշխարհն այն չէ, ինչը բաժանեցՎաշինգտոնը և Մոսկվան 1945 թվականից հետո, երբ նրանք սահմանեցին խաղի կանոններ՝ Յալթա-Պոտսդամ համակարգով։ Հիշեցնենք մեր ընթերցողներին, որ Թեհրանը, Յալթան և Պոտսդամը հիմնական քաղաքներն էին, որտեղ ընթացան ԽՍՀՄ-ի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի ղեկավարների հանդիպումները և բանակցությունները Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ և դրանից հետո։

ԱՄՆ-ի և՛ հանրապետական, և՛ դեմոկրատական ընտրանին համաձայն չէ գլոբալ աշխարհի պարեկությունը կիսել չինացիների հետ։ ԱՄՆ-ի երկու կուսակցությունները տարբեր մոտեցումներ ունեն․ հանրապետականները և նրանց աջակցող ռազմարդյունաբերական ընտրանին հանդես են գալիս կոշտ ուժի օգտին։ Սակայն դեմոկրատները հիմնվում են շահադիտական կապիտալի վրա, ջանում են Չինաստանը ներառել գլոբալ ազդեցության համակարգում։ Այսպես օրինակ՝ Քլինթոնի վարչակազմն աշխատանքներ էր տանում գլոբալ ազդեցության համակարգի հետ, որպեսզի Պեկինին ներառեին Առևտրի համախարհային կազմակերպության մեջ։

Չինաստանը, որը Պակիստանի ինքնիշխանության երաշխիքն է, մշակել է «Մեկ գոտի՝ մեկ Ճանապարհ» նախագիծը։ Այն դեմ է Մետաքսի ճանապարհի՝ ամերիկյան ռազմավարությանը, քանի որ ԱՄՆ-ն խաղադրույքը դնում է Հնդկաստանի վրա։ Աշխարհաքաղաքականության տեսանկյունից՝ դա նշանակում է 6 տնտեսական միջանցքների բացում, և այդ միջանցքներում` գերակայություն։ Այստեղ Կասպյան երթուղին հատուկ կարևոր դեր ունի, ինչը ենթադրում է Ղազախստանի, Ադրբեջանի և Թուրքիայի ակտիվ մասնակցություն։

Պեկինը վիրահատական գործընթացները հանձնում է Ռուսաստանին՝ որպես մի երկրի, որն ավանդական լուրջ ազդեցություն ունի տարածաշրջանային խաղացողների վրա։ Արձակելով ղարաբաղյան հանգույց-կծիկը Հայաստանի և Ադրբեջանի միջև, Բաքվի հետագա սերտաճումը ռուս-եվրասիական հովանու ներքո, Վրաստանի արևմտյան ազդեցության չեզոքացումը ՝Թուրքիայի աջակցությամբ, հիմնված է Չինաստանի երկարաժամկետ շահերի վրա։ Մեծ Բրիտանիայի և Չինաստանի իրադարձային շահերը համընկել են, ինչը հանգեցրել է Հարավային Կովկասում ԱՄՆ-ի ակտիվացմանը՝ Ֆրանսիայի, Հնդկաստանի և Իրանի միջոցով։ Վաշինգտոնը, ինչպես և Պեկինը, շահագրգիռ են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմամբ։ «Մետաքսի ճանապարհի» ռազմավարության շրջանակներում՝ Բաքուն ավելի նշանակային սուբյեկտ է, և դա է պատճառը, որ նաև չինական սցենարով՝ ճնշումն ուղղորդվելու է Երևանի վրա։

Իսկ ո՞րն է Ամերիկայի խաղը․ Բայդենի վարչակազմը մեկնարկել է Ադրբեջանի «վերակազմավորման» գործընթացը։ 907 հոդվածի լիակատար չեղարկումը և ամերիկյան առաջատար ռազմաարդյունաբերության համալիրի դուրս գալն Ադրբեջանի շուկա՝ գործընթացի սկիզբն է միայն։ Ամերիկայի համար Անդրկովկասի ճակատում կարևոր է զսպման եռակի համակարգը, որում ներառվում են Հայաստանը, Վրաստանը և Ադրբեջանը՝ Ռուսաստանի և Չինաստանի դեմ։ Ահա ողջ պատկերի գլխավոր երեսակներից մեկը, իսկ թե ի՞նչ խորքայնությամբ են անցնում գաղտնի բանակցությունները՝ մեծ և փոքր խաղացողների միջև՝ կտեսնենք առաջիկայում։

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն