Հանուն ինչի՞ Ուկրաինան շրջվեց Ռուսաստանից

ՆԱՏՕ-ն պատասխանել է Զելենսկիի հայցին՝ դաշինք մտնելու վերաբերյալ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապպատուրայը Վիլնյուսում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է, որ բարեփոխումները Ուկրաինայի համար դաշինք մտնելու երաշխիք չեն։ Այդ մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը։

«Դա այդպես չի աշխատում։ Չկան կոնկրետ չափորոշիչներ, որի իրագործման դեպքում տրամադրվում է անդամակցություն, որովհետև սա քաղաքական որոշում է և ոչ թե` տեխնիկական չափանիշներ»,- պարզաբանել է Ապպատուրայը։

Նա ընդգծել է, որ բարեփոխումները կարևոր են։ Սակայն ՆԱՏՕ-ի ներկայացուցչի խոսքով՝ ոչ միայն Ուկրաինան պետք է պատրաստ լինի դաշինք մտնելու համար, այլ նաև ռազմական դաշինքը պետք է պատրաստ լինի ընդլայնման։

Ավելի վաղ Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան ենթադրել է, որ Կիևը կմտնի ՆԱՏՕ-ի կազմի մեջ ավելի շուտ, քան Եվրամիության կազմում ներառվելը։

Իսկ մինչ այդ՝ Ուկրաինայի նախագահ Զելենսկին հայտարարել է, որ երկիրը անհապաղ պետք է ընդունվի ՆԱՏՕ-ի կազմի մեջ, քանի որ գտնվում է վտանգի մեջ։

Իր հերթին՝ ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ մտադիր չէ Ուկրաինային ներառել Հյուսիսատլանտյան դաշինքի կազմում առաջիկա 10-15 տարիների ընթացքում։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն