ԱՄՆ ազգային հետախուզության գրասենյակը նոր կենտրոն կստեղծի

Միացյալ Նահանգների Ազգային հետախուզությունների տնօրենի գրասենյակը կստեղծի արտերկրի չարանենգ ազդեցությունների դեմ պայքարի կենտրոն։ Այդ մասին տեղեկացնում է Politico հրատարակությունը՝ վկայաբերելով գրասենյակի ներկայացուցիչների հայտարարությունները։

Աղբյուրի խոսքով՝ կենտրոնը կստեղծվի զարգացող սպառնալիքների առկայության պայմաններում, ինչպես նաև ԱՄՆ-ի Կոնգրեսի քաղաքականության աճող պահանջների աջակցության համար։ Նոր կառույցը կզբաղվի չարանենգ ազդեցություն ունեցող ոչ կառավարական կազմակերպությունների տվյալների հավաքագրմամբ, ինչպես նաև դրանց գնահատման հարցերով։

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն