Փաշինյանը վարչապետի ԺՊ մնալով 3 խնդիր է լուծում

Արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը կարող է մնալ վարչապետի պաշտոնակատար: Սա ապրիլի 25-ի սպասված հրաժարականից հետո քաղաքական թիվ մեկ հարցն է: Վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ շարունակելու է մնալ վարչապետի պաշտոնակատար և անցկացնել ընտրությունները: Այս հայտարարությունից շատ չանցած համացանցում հայտնվեց Փաշինյանի ոչ վաղ անցյալում՝2018 թվականին արված հայտարարությունը, ըստ որի Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո, կառավարությունը լուծարված է և նա չի կարող շարունակել պաշտոնավարել, որպես վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար:

Սահամանդրության 153-րդ հոդվածը սահմանում է. Կառավարությունը Հանրապետության նախագահին ներկայացնում է իր հրաժարականը վարչապետի կողմից հրաժարական ներկայացվելու կամ վարչապետի պաշտոնը թափուր մնալու օրը: Կառավարության անդամները շարունակում են իրենց պարտականությունների կատարումը մինչև նոր Կառավարության կազմավորումը:

 

Հարցը ուղղեցինք սահմանադրագետ Գոհար Մելոյանին, ով ասաց, որ Սահմանադրությունը մեկնաբանվում է երկու տեսանկյունից. մի մասը պնդում է, որ Նիկոլ Փաշինյանը և իր կառավարությունը կարող են շարունակել պաշտոնավարել և այն օրինական է, մյուս մասն էլ կարծում է, որ Նիկոլ Փաշինյանը և իր կառավարությունը պետք է հեռանան: Գոհար Մելոյանը երկրորդ տեսակետի կողմնակիցն է, պնդում է` դա ոչ միայն սահմանդրության պահանջն է, այլև հանրության. «Վարչապետի հրաժարականի հանրային պահանջը ձևավորվել և շարունակում է հասունալ նոյեմբերի 9-ից հետո: Նրա հրաժարականը պահանջում է նաև սփյուռքը»,- ասաց Մելոյանը և լրացրեց՝ մեծ է հավանականությունը, որ իշխող ուժը վարչական լծակ կիրառի՝ այնպես ինչպես օրինակ մարտի մեկի հանրահավաքի ժամանակ: Հիշեցրեց՝ մարդիկ աշխատանքից հեռացվել են նույնիսկ ֆեյսբուքյան գրառումների համար: Խնդրի խաղաղ և օրինական կարգավորման համար առաջարկեց, որ խորհրդարանական ուժերը դիմեն Սահմանադրական դատարան և ստանան վերջնական պարզաբանում:

Մելոյանի բարձրացրած հարցերն ուղղեցինք նաև քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանին, ով ասաց, որ երկրում ստեղծված այս իրավիճակում միայն Նիկոլ Փաշինյանը կարող է կազմակերպել ընտրություններ: Հարցին, թե ընդդիմադիր ուժերը մտավախություն ունեն, որ վարչապետը կկեղծի ընտրությունները այնպես ինչպես 44-օրյա պատերզի մասին տեղեկատվությունը, քաղաքագետը պատասխանեց, որ վերջին 30 տարում կազմակերպված ընտրություններից մատերի վրա կարելի հաշվել չկեղծված ընտրություններ, և դա եղել է հենց այս իշխանության օրորք:

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանն էլ ասաց. «Խնդիրն այն է, թե ընդդիմադիր ուժերը որքանով կարող են այնպես անել, որ ընտրությունները հանրության համար լինեն վստահելի և լեգիտիմ: Եթե ընդդիմությունը չկարողանա այս խնդիրը լուծել, ապա հասարակությունը կարձանագրի, որ ընդդիմադիր ուժերն ավելի թույլ են»:

Քաղտեխնոլոգ Բադալյանը նաև բացատրեց, թե ինչու Նիկոլ Փաշինյանը չի պատրաստվում թողնել վարչապետի ԺՊ-ի աթոռը.

  1. Եթե գա այլ վարչապետի ԺՊ-ը, նա կարող է համաձայնության գալ Փաշինյանի թիմի անդամների հետ և ընտրվել այդ պաշտոնում:
  2. Նիկոլ Փաշինյանը այդպես կկարողնա կամ գուցե պատրաստվում է վարչական լծակ կիրառել։
  3. Այդկերպ նա լուծում է անվտանգային խնդիր: Հակառակ դեպքում նա պետք է լքի կառավարական առնաձնատունը: Առանց ուժային կառույցների հիմա նույնիսկ տեղաշարժվել չի կարող, նրանք պետք են իրեն, որպեսզի կարողանա քարոզարշավ իրականացնել»:

Անկախ հնչող կարծիքներին, քննադատություններին՝ Նիկոլ Փաշինը շարունակում է մնալ վարչապետի ԺՊ:

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն