ԱՄՆ-ն Իսրայելի կողքին է

Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը պաղեստինա-իսրայելական հարաբերությունների լարվածության համապատկերում աջակցություն է հայտնել Իսրայելի պաշտպանության նախարար Բեննի Հանցին։

Օսթինը հաղորդել է, որ իր ղեկավարած նախարարությունը երկաթե աջակցություն է դրսևորում Իսրայելի օրինական իրավունքին՝ պաշտպանելու իր երկիրը և իր ժողովրդին։ Նա կոշտ դատապարտել է ՀԱՄԱՍ-ի հրետակոծությունը, որի թիրախը Իսրայելի քաղաքացիներն են։ Պենտագոնը կարևորել է խաղաղության վերականգնման նաև մյուս երկրների քայլերը։ Իր հերթին՝ ԱՄՆ-ի պետքարտուղարության ղեկավար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ Վաշինգտոնը լիովին աջակցում է Իսրայելի ինքնապաշտպանությունը և վճռորոշ դատապարտում է հրթիռային հարձակումները։

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն