ՌԴ և ԱՄՆ արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ․ նրանք դիտարկել են ռուս-ամերիկյան շփումների ժամանակակարգը, ինչպես նաև Հյուսիսային Կորեայի և Իրանի միջուկային ծրագրերը, մասնավորապես՝ համատեղ և համապարփակ գործողությունների ծրագիրը` Իրանի միջուկային ծրագրի հարթակում, կարևորվել է ռազմավարական կայունության ոլորտը։ Նրանք պայմանավորվել են Արկտիկական խորհրդի կառույցում Ռուսաստանին փոխանցել նախագահությունը, որը տեղի կունենա մայիսի 20-ին։

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն