Սիսիանում ջրից 296 մարդ է թունավորվել

Հաշվի առնելով բնակչության շրջանում առաջացած մտահոգությունները` առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ Սյունիքի մարզի Սիսիան համայնքում արձանագրված աղիքային վարակիչ հիվանդությունների դեպքերի բռնկման հավանական պատճառ դիտարկվում է ջրային գործոնը: Այս մասին հաղորդում է ՀՀ Առողջապահության նախարարությունը։
Համաճարակաբանական հետազոտությունների ընթացքում պարզվել է, որ դեպքերին նախորդել է բնակավայրի ջրամատակարարման համակարգի՝ մասնավորապես ջրագծի վթար, համակարգում ճնշման տատանումներ, ինչպես նաև տեղացող հորդառատ անձրևը:
Իրականացված վերականգնողական աշխատանքների արդյունքում վթարը վերացվել է, իսկ ջրի ախտահանումն իրականացվում է բնականոն ընթացքով՝ պահանջներին համապատասխան:
Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն