ԱՄՆ-ն ներկայացրել է Իրանին պատժամիջոցների չեղարկման համառոտ ծրագիր

Վիեննայում կայացած բանակցություններում ԱՄՆ- ն Իրանին ներկայացրել է պատժամիջոցները հանելու համառոտ նկարագիրը՝ միջուկային գործարքի լիովին պահպանման վերադարձի շրջանակում։ Այդ մասին տեղեկացրել է Axious հրատարակության մեկնաբան Բարաք Ռավիդը՝ վկայաբերելով ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչության աշխատակցին։

Հիշեցնենք, որ Իրանը ԱՄՆ-ից պահանջել է հանել 1500 պատժամիջոց։ Ընդ որում՝ ԱՄՆ-ի զանգվածային լրատվամիջոցները տեղեկացնում են, որ պատժամիջոցները բաժանվում են 3 խմբի՝ պատժամիջոցներ, որոնք առնչվում են միջուկային ոլորտին, որոնք ԱՄՆ-ն պետք է չեղարկի, որպեսզի վերադառնա գործարքի պահպանման դիրքեր, երկրորդ՝ ոչ միջուկային պատժամիջոցներ, որոնք ԱՄՆ-ն չի հանի և երրորդ՝պատժամիջոցներ, որոնք ընդունել է Թրամփի վարչակազմը, որոնք Բայդենի վարչակազմի կարծիքով՝ միջուկային գործարքի վերադարձը կանխելու նպատակ ունեն։ ԱՄՆ-ն հայտարարել է Իրանին, որ իրենք անհրաժեշտ են համարում վերանայել Թրամփի վարչակազմի օրոք ընդունված պատժամիջոցները, որպեսզի որոշեն դրանց արդարացիությունը և չեղարկելու հնարավորությունները։ Եվրաեռյակը հայտարարել է, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ ընթացող բանակցություններում առկա է առաջընթաց։

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն