ԱՄՆ-ն Ուկրաինային անկասկած կօգնի Ռուսաստանի դեմ պատերազմում. Սահակաշվիլի

Ի տարբերություն 2008 թվականի Հարավային Օսիայի իրավիճակին, այսօր ԱՄՆ-ն պարտադիր ռազմական օգնություն կցուցաբերի Ուկրաինային` Ռուսաստանի բաց ներխուժման դեպքում` վերջինիս տարածք։ Հուլիսի 25-ին «Ուկրաինա -24» հեռուստաալիքի եթերում նման հայտարարություն արեց Վրաստանի նախկին նախագահը, իսկ այժմ `Ուկրաինայի Բարեփոխումների ազգային խորհրդի գործադիր կոմիտեի ղեկավար՝ Միխայիլ Սահակաշվիլին: «Այժմ  Պենտագոնը քննարկում է սցենարներից մեկը. — Դա հակազդեցության խնդիրն է …։ Ներկա պահին նրանց մոտ նման խաղեր են ընթանում. Ռուսական զորքերը  զորավարժություններ են անցկացնում հարևան երկրի մոտակայքում` Ամերիկայի բարեկամ (նրանք Ուկրաինա չեն անվանում) , որից հետո նրանք,  անջատողականների քողի տակ, կհատեն շփման գիծը ,ապա պարզապես կթափանցեն երկրի խորքերը … : Եվ այդպես՝ Պենտագոնը մասնակցում է դրա անդրադարձին », — ասել է Վրաստանի նախկին ղեկավարը: Նա հայտարարել է, որ ԱՄՆ-ն հաշվի է առել 2008 թ. փորձը, երբ Ռուսաստանը ներխուժեց Վրաստան, իսկ այժմ ԱՄՆ-ն նախապատրաստվում է. «ինտենսիվորեն» նոր նման հակամարտությանը։ «Այստեղ նրանք ունեն ամեն ինչ։ 2008 թվականին նրանք պետք է ամեն ինչ տեղափոխեին հեռվից։ Հիմա նրանք այդ ուժերն ունեն։ Այժմ հարցը միայն քաղաքական լուծումն է։ Այսպիսով, ես պարզապես մի հարց ունեմ՝ ի՞նչ է տեսել Պուտինը Բայդենի աչքերում։ Տեսե՞լ է նա վճռականություն, որ ԱՄՆ-ն իսկապես կգնա գործողությունների այդ սցենարով»,— պարզաբանել է Սահակաշվիլին։ Նա նաև նշել է, որ զորէջքային (դեսանտ) ստորաբաժանումների տեղափոխումը Ռուսաստանի հարավ՝ չէր կարող լինել հասարակ զորաշարժ, այն, ավելի շուտ, Արևմուտքի արձագանքի ստուգումն էր։ Սահակաշվիլիի կարծիքով  Մոսկվայի գլխավոր նպատակը նաև Կիևի վրա հսկողություն սահմանելն է` այլ ոչ թե միայն Դոնբասի կամ  Նովոռոսիայի։ Նշենք, որ այն կախարդանքները, թե Ամերիկան ​​անպայման կպայքարի Ռուսաստանի դեմ Ուկրաինայի համար, Կիևի քաղաքական գործիչներին տալիս է ռազմաշունչ վստահություն «հաղթանակի» նկատմամբ:

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն