Kaspersky Neural Networks — Կասպերսկին կարող է գտնել անհայտ կորած մարդկանց

«Կասպերսկի լաբորատորիան» ներկայացրել է նոր մշակված համակարգ՝ Kaspersky Neural Networks՝արտակարգ իրավիճակների վերլուծության համար։ Այն թույլ է տալիս իրական ժամանակում մշակել մի քանի անօդաչու սարքերի տվյալներ և ցուցադրել դրանք բազմաթիվ օպերատորների:

«Այն հնարավորություն է տալիս միջադեպի ժամանակ էապես բարձրացնել արձագանքի արագությունը»,- պարզաբանում է Վլադիմիր Կլեշնինը՝ Kaspersky Neural Networks-ի զարգացման բաժնի ղեկավարը: Այսպիսով, հնարավոր է անօդաչու թռչող սարքերից փոքր օբյեկտներ հայտնաբերել և որոնել անհայտ կորած մարդկանց: Ծրագիրն իրականացվել է ռուսական՝ Albatross անօդաչու թռչող սարքեր արտադրող, ընկերության հետ համատեղ: «Kaspersky Neural Networks» համակարգի լուծումներն արդեն տեղադրվել են «Альбатрос М5»   և« Albatross D1» սարքերի վրա,- ասվում է ընկերության հայտարարության մեջ: Տվյալները վերլուծվում են իրական ժամանակում անօդաչու սարքից ՝ օգտագործելով նեյրոնային ցանցեր: Պատկերների մշակման ժամանակ կիրառվում են մեքենայական ուսուցման տեխնոլոգիաները, որը առարկաների վերլուծության ժամանակ ապահովում է  ակնթարթային արձագանք: Նեյրոնային ցանցերն անընդհատ «ուսուցման գործընթացների» մեջ են։ Տասնյակ հազարավոր պատկերների հիման վրա նրանք կարող են դասակարգել  մարդկանց, շինություններ, տրանսպորտային միջոցներ, կենդանիների և այլ առարկաներ ըստ խմբերի:

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն