ԱՄՆ-ն ուշադիր հետևում է Լուսնի վրա Ռուսաստնի և Չինաստանի «յուրաքանչյուր քայլին»

Միացյալ Նահանգների իշխանությունը մտադիր չէ անուշադրության մատնել Լուսնի վրա միջազգային գիտական կայան ստեղծելու՝ Ռուսաստանի և Չինաստանի մտահղացումները։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի՝ տիեզերական քաղաքականության հարցերով օգնականի ժամանակավոր պարտականությունները կատարող Ջոն Հիլլը։

-Մենք ակնդետ հետևում ենք այդ ծրագրին,- ասել է նա։

Տեղեկացնենք, որ մարտին Մոսկվան և Պեկինը հուշագիր են ստորագրել՝ Լուսնի վրա միջազգային գիտական կայան ստեղծելու վերաբերյալ։ Այդ մասին իրազեկել է PledgeTimes-ը։

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն