ԱՄՆ-ը հարձակվել է «Թալիբան» շարժման ջոկատի վրա

Աֆղանստանի հյուսիսում ԱՄՆ-ի զինուժը հարձակվել է Թալիբանի դիրքերի վրա։ Fox News-ի տվյալներով դա տեղի է ունեցել հունիսի 25-ին։ ԱՄՆ-ի պաշտպանության գերատեսչության ներկայացուցչի խոսքով՝ հարձակումն իրականացվել է անօդաչու սարքերի օգնությամբ։ Նախնական տվյալներով՝ ռազմական գործողությունների հետևանքով ոչնչացվել են Բագլան և Քունդուզ նահանգների գրոհայինները։ Զոհվածների թվի մասին չի տեղեկացվում։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն