ԱՄՆ ԶՈւ ուղղաթիռը հարկադրված վայրէջք է կատարել (տեսանյութ)

ԱՄՆ Ռազմաօդային ուժերի Sikorsky UH-60 ուղղաթիռը հարկադրված վայրէջք է կատարել Բուխարեստի կենտրոնում` տապալելով փողոցային լամպերի երկու հենասյուն և վնասելով մի քանի տրանսպորտային միջոց` հայտնում է Bzi.ro-ն:

Դեպքը տեղի է ունեցել հուլիսի 15-ի առավոտյան, Շարլ դե Գոլի հրապարակում` Ավիացիայի օրվան նվիրված միջոցառումների նախապատրաստման ժամանակ, որը նշվելու է Ռումինիայում` հուլիսի 20-ին։

Sikorsky UH-60 Black Hawk-ի օդաչուն զեկուցել է, որ ուղղաթիռը կորցնում է բարձրությունը, որից հետո որոշել է այն իջեցնել ճանապարհի երթևեկելի հատվածում:

Զոհեր կամ վիրավորներ չկան, սակայն զինդատախազությունը հետաքննում է տապալված լամպի երկու հենասյուների և վնասված մեքենաների մասով միջադեպը։

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն