Ռուսաստանն Իսկանդեր է արձակել սիրիացի զինյալների ուղղությամբ (տեսանյութ)

Ռուսաստանը Սիրիայի տարածքում ակտիվորեն օգտագործում է «Իսկանդեր-Մ» մարտավարական հրթիռային համակարգերը (ՄՀՀ) ՝ տեղական ջիհադիստների և ահաբեկիչների դեմ ճշգրիտ հարվածներ հասցնելու համար: Այս հարվածներից մեկը նկարահանվել է ռուս զինվորականների կողմից։ Հրամանն արձակելուց մինչև հրթիռի արձակումը տևել է ընդամենը մի քանի վայրկյան։

Ներկայացված կադրերում հստակ երևում է «Իսկանդեր-Մ» ՄՀՀ-ի տեղակայումը և մարտական նախապատրաստումը: Ըստ որոշ հաղորդագրությունների` տեսանյութը նկարահանվել է սիրիական Լաթաքիա նահանգում, մինչդեռ հարձակումն ուղղված էր Իդլիբում ջիհադիստների դեմ: Ըստ ամենայնի, հարվածը հասցվել է այն բանից հետո, երբ հետախուզությունն արձանագրել է գրոհայինների մեծ խումբ, և մեկ մարտավարական հրթիռային հարվածը լիովին բավարար է բոլոր թիրախները ոչնչացնելու համար:

Թե կոնկրետ երբ է նկարահանվել տեսանյութը, հայտնի չէ, քանի որ վերջերս չի հաղորդվել, որ Ռուսաստանը ջիհադիստների դեմ «Իսկանդեր» կիրառի։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն