Արցախի ժողովրդի «ջրի իրավունքը» սպառնալիքի տակ է

Մայիսի 7-ին Արցախի Հանրապետության արտգործնախարար Դավիթ Բաբայանը նամակ է ուղարկել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Անջեյ Կասպրշիկին՝ Արցախի ջրային անվտանգության սպառնալիքի առնչությամբ։

Ինչպես տեղեկացնում է Արցախի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը՝ Ադրբեջանի 2020 թ սեպտեմբերի 27-ի ագրեսիան լուրջ սպառնալիքի տակ դրեց Արցախի Հանրապետության ջրային անվտանգությունը։ 2020թ նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի հիմքով՝ Քարվաճառի ( Քելբաջառ) շրջանն անցավ Ադրբեջանի հսկողության տակ, որը Արցախի ջրային պաշարների հիմնական աղբյուրն էր։ Այս շրջանում են գտնվում Արփա և Որոտան գետերի ակունքները, որոնք թափվում են Սևանա լիճ,, որտեղ կենտրոնացած է նաև Հայաստանի ջրային պաշարների 80 տոկոսը։ Ջրային անվտանգությունն առաջնահերթ խնդիր է, քանի որ առկա է Ադրբեջանի կողմից էթնիկ զտման վտանգ։ Քանի-որ Ադրբեջանը անթաքույց հայաֆոբ պետական քաղաքականություն է վարում` անհրաժեշտ է անվտանգության լուրջ միջոցներ կիրառել։

Նամակը կոչ է անում ԵԱՀԿ-ին՝ ստեղծել միջազգային մոնիթորինգի մեխանիզմ։ Հակառակ դեպքում՝ Արցախի ժողովրդի «ջրի իրավունքը» կրկին կհայտնվի սպառնալիքի տակ։

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն