Արմեն Գրիգորյանին կալանավորած դատավորը դադարեցնում է անդամակցությունը Դատավորների միությանը

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանն այսօր Դատավորների միությանն անդամակցությունը դադարեցնելու դիմում է ներկայացրել` հայտնում է Դատավորների միության մամուլի քարտուղար Էլեն Առաքելյանը։ Դիմումի մեջ որոշման պատճառը նշված չէ։

Արուսյակ Ալեքսանյանն այն դատավորն է, ով որոշում էր կայացրել պրոդյուսեր Արմեն Գրիգորյանին կալանավորելու մասին։ Գրիգորյանի մոտ առկա հիվանդությունների հանգամանքը հաշվի չէր առնվել։ Հուլիսի 15-ին դատական նիստի ընթացքում պրոդյուսերը մահացել է գլխուղեղի կաթվածից։

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն