ԱՐՏԱԿԱՐԳ ԴԵՊՔ ! ԵՐԵւԱՎՈՒՄ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է ԹՈՒՐՔ ՏՂԱՄԱՐԴՈՒ ԴԻԱԿ. shamshyan.com

Այսօր՝ հուլիսի 27-ին, ժամը 17։00-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Արարատյան 62/23 հասցեում գործող «Ուրբան լոջիսթիք սերվիսիս» ընկերության բակում տղամարդու դի կա։

Ոստիկաններն ու քննիչները նշված վայրում Iveco մակնիշի թուրքական համարանիշներով բեռնատար ավտոմեքենայի մոտ հայտնաբերել են տղամարդու դի։


Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայնաբերվել։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ բեռնատարի կողքին ընկած անձը ազգությամբ թուրք է։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն