Արմեն Գրիգորյանը նշանակվել է արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արմեն Գրիգորյանն ազատվել է Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից։

«Ղեկավարվելով «Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասով` Արմեն Գրիգորյանին ազատել Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից»,-ասված է որոշման մեջ:

Փաշինյանի մեկ այլ որոշմամբ՝ Արմեն Գրիգորյանը նշանակվել է արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
Արմեն Գրիգորյանին նշանակել արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ»,-ասված է որոշման տեքստում:

Նշենք, որ Արմեն Գրիգորյանը ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար էր նշանակվել 2018 թվականի մայիսի 17-ին։

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն