Ֆրանսիան իր քաղաքացիներին կոչ է արել անհապաղ լքել Աֆղանստանը` հղում տալով նրա «կարճաժամկետ հեռանկարներին»

«Ֆրանսիայի կառավարությունը հուլիսի 17-ին հատուկ թռիչք է կազմակերպում Քաբուլից, որպեսզի Ֆրանսիայի բոլոր քաղաքացիները վերադառնան հայրենիք: Սա անվճար թռիչք է, այն մեկնում է Քաբուլից 08:05 րոպեին և ժամանում Փարիզի Շառլ դը Գոլի օդանավակայան 13:10-ին», — ասված է Աֆղանստանում Ֆրանսիայի դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ քաղաքացիների տարհանման համար լրացուցիչ թռիչքներ չեն նախատեսվում: Դեսպանատունը պաշտոնապես խորհուրդ է տալիս բոլոր ֆրանսիացիներին օգտվել այդ հնարավորությունից ։ Դիվանագետներն ասում են, որ հուլիսի 17-ից հետո նրանք չեն կարողանա երաշխավորել իրենց քաղաքացիների անվտանգ ելքն Աֆղանստանից:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ  ԵՄ-ն չի ծրագրում իր մասնագետներին դուրս բերել Աֆղանստանից:

Ինչպես բազմիցս տեղեկացրել ենք, «Թալիբան» շարժումն Աֆղանստանում վերահսկողություն է սահմանել երկրի շուրջ 70%-ի վրա։

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն