Աշխարհի առաջին կարտոֆիլի կաթը ներկայացվել է Շվեդիայում

Բուսական ծագում ունեցող կաթնամթերք արտադրող  Dug շվեդական բրենդը առաջին անգամ աշխարհում ներկայացրել է բուսական կաթ, որի հիմքը կարտոֆիլն է։ Բուսական այս կաթը ստացվել է` Լունդի համալսարանի պրոֆեսոր, Եվա Թորնբերգի հետազոտության հիման վրա: Հաղորդվում է, որ «կաթը» ոչ միայն փրփրում է` իրական կաթնամթերքի նման, այլև շատ ավելի էկոլոգիապես մաքուր է, նույնիսկ այն դեպքում, երբ համեմատում ենք մրցունակ բուսական կաթնամթերքի հետ:

Սոյայի, վարսակի կամ նուշի փոխարեն՝ Dug շվեդական բրենդը իրականում օգտագործում է կարտոֆիլ: Արտադրողը պնդում է, որ դա «աշխարհում կարտոֆիլի հիմքով առաջին բուսական կաթն է»։ Բացի կարտոֆիլից, արտադրանքը պարունակում է գարիի սպիտակուց, մալթոդեքսթրին, եղերդակի մանրաթել, կանճրակի յուղ և բնական համային հավելումներ: Կաթը հարստացված է նաև վիտամիններով, ներառյալ D, B12 և ֆոլաթթվով։

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն