Ավստրալիայում COVID-19-ի նոր շտամ է հայտնաբերվել

Ավստրալիայում COVID-19-ի նոր շտամ է հայտնաբերվել, որը ստացել է Delta անունը։

Reuters-ի տվյալներով՝ COVID-19-ի ծայրահեղ տարբերակը հայտնաբերվել է նույն ընտանիքի 2 անդամների մոտ, ովքեր Վիկտորիա նահանգից են։ Ճշտվել է, որ երկու շաբաթ առաջ նրանք ուղևորվել էին Նոր Հարավային Ուելս, որտեղ այցելել են հայտնի տեսարժան վայրեր։ Թե հատկապես որտեղ են վարակվել՝ դեռևս հայտնի չէ։

Առողջապահության նախարարության ներկայացուցչի խոսքով` մինչ այդ Delta վարակիչ շտամի այլ դեպքեր Ավստրալիայում չեն հայտնաբերվել։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն