Պուտինը զարմացել է 90-ականներին հնչեցրած իր խոսքից

Պուտինը զարմացել է 90-ականներին հնչեցրած իր իսկ խոսքից, որը վերաբերում է երկրում կարգուկանոն հաստատելու համար «կոշտ ձեռքի» կիրառման վտանգավորությանը։ Պետերբուրգի միջազգային համաժողովի լիագումար նիստի մոդերատոր Ստանիսլավ Նաթանզանովը հարցրել է Պուտինին, թե արդյո՞ք իրեն խեղդված է զգում այդ կոշտ ձեռքից։

— Դուք այդ միտքն արտահայտել եք,  մեջբերում եմ․ «Եթե կարգուկանոնի բերենք կոշտ ձեռքով՝ բոլորս լավ կապրենք՝ հարմարավետ և անվտանգ։ Սակայն, իրականում այդ հարմարավետությունը վաղանցիկ կլինի, որովհետև կոշտ ձեռքը սկսում է մեզ խեղդել»։ Սկսե՞լ է այն Ձեզ խեղդելը,- հարցրել է Նաթանզոնը։

-Այդ ե՞ս եմ ասել,- զարմացել է Պուտինը և հավելել,- «Ես դա չեմ զգում»։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն