Տիգրան Մանսուրյանը չի մասնակցել Փաշինյանի կազմակերպած համերգին. Mediaport

Mediaport-ի տեղեկություններով՝ կոմպոզիտոր, արվեստի վաստակավոր գործիչ Տիգրան Մանսուրյանը չի մասնակցել Նիկոլ Փաշինյանի հովանու ներքո ապրիլի 24-ին կազմակերպված համերգին, որի ընթացքում հնչեց Մանսուրյանի հեղինակած «Ռեքվիեմը»: Հիշեցնենք, որ համերգը կայացավ կիսադատարկ դահլիճում, քանի որ համերգից առաջ սոցցանցում ֆլեշմոբ սկսվեց, ըստ որի՝ Արցախը հանձնած Փաշինյանի հրավերն ընդունելով ներկաները դառնում են նրա հանցակիցը:

Հրավիրյալների մեծ մասը՝ բացառությամբ Փաշինյանի թիմակիցների, ներկա չեղան համերգին, իսկ դահլիճի դատարկությունը քողարկելու համար նստեցրել էին անվտանգության աշխատակիցներին:

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն