Բայդեն․ ԱՄՆ-ն և ԵՄ-ն, այլ ոչ թե Չինաստանը, պետք է մշակեն հանաշխարհային առևտրի կանոնները և տեխնոլոգիաները

Միացյալ Նահանգները և Եվրոպան, այլ ոչ թե Չինաստանը, պետք է մշակեն հանաշխարհային առևտրի կանոնները և տեխնոլոգիաները։ Այդ մասին ասվում է Ջո Բայդենի հոդվածում, որը տպագրել է The Washington Post թերթում։

Հոդվածը վերաբերում է Եվրոպա՝ հունիսի 11-13-ը առողջարանային Կարբիս Բեյ քաղաքում կայանալիք ուղևորությանը՝ Մեծ յոթնյակի գագաթնաժողովի շրջանակներում։ Իսկ հունիսի 14-15-ը ԱՄՆ նախագահը Բրյուսելում կմասնակցի ՆԱՏՕ և ԱՄՆ-ԵՄ շրջանակների հանդիպմանը։ Հունիսի 16-ին Բայդենը Ժնևում կհանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

«Բրյուսելում ես կհանդիպեմ Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարների հետ, որպեսզի քննարկենք գլոբալ մարտահրավերները։ Մենք հիմնական ուշադրությունը կսևեռենք այն հարցի վրա, թե ինչպես ապահովել շուկայական դեմոկրատիան, որպեսզի XXI դարում Չինաստանը կամ մեկ այլ երկիր չթելադրի առևտրի և տեխնոլոգիաների իր կանոնները։ Մենք շարունակում ենք հասնել միասնական, ազատ և խաղաղ Եվրոպայի»,- ասել է Բայդենը։

Մինչ Պուտինի հետ հանդիպումը՝ Բայդենը հայտարարել է, որ Վաշինգտոնը Մոսկվայի հետ հակամարտության չի ձգտում, այլ ընդհակառակը՝ կայուն հարաբերությունների նկրտումներ ունի։ ԱՄն նախագահը ընդգծում է, որ Միացյալ Նահանգները վճռական է Եվրոպայի անվտանգության մարտահրավերներին պատասխանելու հարցում։ Սա ԱՄՆ-ի նախագահի առաջին եվրոպական ուղևորությունն է։ «Պուտինի հետ Ժնևում հանդիպումը կկայանա բարեկամների, գործընկերների, և դաշնակիցների հետ բարձր մակարդակներում հանդիպումից հետո, ովքեր աշխարհը տեսնում են նույն հեռանկարներով, և մենք կվերսկսենք մեր կապերը։ Մենք միասնական կլինենք՝ ի հակակշիռ Ռուսաստանի մարտահրավերների, որոնք ուղղված են եվրոպական անվտանգության դեմ՝ սկսած Ուկրաինայի դեմ ագրեսիաներից»,- ասվում է The Washington Post-ում հրապարակված Բայդենի հոդվածում։

Բելառուսը պատասխան կտա Ուկրաինայի դեմ ոչ բարեկամական գործողությունների համար, որն իր երկինքը փակել է և դադարել է օդային հաղորդակցությունը՝ հետևելով Արևմտյան Եվրոպայի երկրներին՝ Ryanair ինքնաթիռի միջադեպի հետ կապված։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն