Հրդեհն անօթևան թողեց 400 ընտանիքի (լուսանկարներ)

«Հրդեհ վրանային բնակավայրում.
Ազգիս գլխին եկած ևս մի դժբախտություն, որն անօթևան թողեց 400 ընտանիքի։
Չգիտեմ ինչպես անվանել այս արհավիրքը։
Ճակատագրի հեգնանք թե բախտի չար խաղ։
ԱՍՏՎԱԾ ՊԱՀՊԱՆԻՐ ԱԶԳԻՍ ԲԱԶՄԱՉԱՐՉԱՐ»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Այսեր Իսայանը։
Հիշեցնենք, որ խոսքը գնում է Իրաքում եզդի փախստականների ճամբարի մասին։
«Փաստարկ» լրատվականն իր ցավակցությունն է հայտնում Հայ Ազգի բարեկամ Եզդի Ժողովրդին և հույս հայտնում, որ ՀՀ իշխանություններն օգնություն կտրամադրեն հրդեհի արդյունքում տուժած ընտանիքներին։
Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն