Բենզինը կրկին թանկացավ, ինչ է լինելու հետո

Հայաստանում վերջին երեք տարվա ընթացքում կայուն աճ գրանցող ցուցանիշներից է բենզինի գինը։ Այն հաստատուն քայլերով բարձրանում է և, վստահաբար, նվազելու միտում չունի։

2018 թվականի իշխանափոխությունից հետո բենզինի գինը կտրուկ նվազել էր` դառնալով` ռեգուլյար տեսանկինը 260 դրամ/լիտր, պրեմիումը` 290 դրամ/լիտր, իսկ սուպերը 320 դրամ/լիտր: Սա համարվում էր «նոր իշխանության» 100 ձեռբերումներից մեկը։

Վերջին մեկուկես տարվա ընթացքում բենզինը սկսեց աստիճանաբար թանկանալ։

Այսօր ռեգուլյար տեսակի բենզինն արդեն վաճառվում է 440 դրամ/լիտր, պրեմիումը` 460 դրամ/լիտր, իսկ սուպերը 500 դրամ/լիտր արժեքով։

Թե որքան կտևի «բենզինի այս հաղթարշավը» մասնագետները դեռևս դժվարանում են պատասխանել։ Սակայն նշում են, որ բենզինի գնի բարձրացումն իր հետևից բերելու է բոլոր ապրանքների թանկացման, ինչը հետպատերազմյան Հայաստանում աղքատության ցուցանիշի կտրուկ բարձրացման պատճառ կարող է դառնալ։

Ըստ մամուլում շրջանառվող տեղեկատվության` Հայաստանի Հանրապետություն է ներկրվում ադրբեջանական բենզին, որի արժեքը սահմանին կազմում  է մոտ 200 դրամ/լիտր։ Այս պարագայում առաջանում է երկու հարցադրում։ Ինչու՞ է Հայաստան ներմուծվում թշնամի երկրի արտադրության բենզին, որի գումարները ծախսվելու է նաև զենք ձեռքբերելու նպատակով։ Եվ ինչպե՞ս է 200 դրամ/լիտրը դառնում նվազագույնը 440 դրամ/լիտր։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն