Բեռլինը սպասում է Եվրամիության կողմից Sputnik V-ի հավանությանը

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Բեռլինը անհրաժեշտ է համարում գնել ռուսական Sputnik V պատվաստանյութը, եթե այն հաստատեն եվրոպական մասնագիտական իշխանությունները։

-Եթե պատվաստանյութը թույլատրելի համարվի  ՝իմաստ ունի որոշակի չափաբաժին գնելու,- ասել է Մերկելը։

Նրա խոսքով՝ եթե Եվրամիությունը պատվաստանյութը թույլատրելի համարի, ապա Գերմանիայն ձեռք կբերի այն անհրաժեշտ ծավալով։ Միաժամանակ՝ նա հավելել է, եթե համաեվրոպական պատվեր չլինի՝ գերմանական իշխանությունները անկախ կզբաղվեն այդ հարցով։ Այդ մասին տեղեկացնում է Reuters-ը։

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն