Դիվանագիտական սկանդալ

Ուկրաինայի արտգործնախարարությունը վճռական բողոք է արտահայտել՝ ուկրաինացի դիվանագետին persona non grata հայտարարելու համար։ Դիվանագետը Ռուսաստանը պետք է լքի մինչև ապրիլի 30-ը։ Ուկրաինան Ռուսաստանի այդ քայլը հակաուկրաինական կամպանիա և հերթական հակաուկրաինական ոչ բարեկամական քայլ է դիտարկում։ Ուկրաինայի արտաքին քաղաքական գերատեսչությունը բացառում է մեղադրանքն այն մասին, թե ուկրաինացի դիվանագետը ՌԴ-ում զբաղվել է դիվանագետի՝ իր կարգավիճակին անհամատեղ գործունեությամբ։

-Ուկրաինայի դեսպանատան աշխատակիցը չի գործել դիվանագետի և հյուպատոսի գործառույթներից դուրս։ Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը կոպիտ խախտում է Վիեննայի՝ 1961թ համաձայնագիրը` դիվանագիտական հաղորդակցության, ինչպես նաև Վիեննայի՝ 1963թ համաձայնագիրը` հյուպատոսական հաղորդակցության վերաբերյալ,- հայտարարել է Ուկրաինայի արտգործնախարարությունը։

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն