Բիլլ Գեյթսն անթափոն միջուկային ռեակտորի տեղադրման համար տեղ է ընտրել

 

Ամերիկյան Էներգետիկ՝ TerraPower ընկերության և PacifiCorp-ի ղեկավարներ Բիլլ Գեյթսը և Ուորեն Բաֆֆեթը նոր սերնդի՝ Natrium միջուկային ռեակտորի շինարարության՝ համատեղ նախագծի իրականացման համար վայր են ընտրել։ Թափոններից զերծ կայանը կտեղադրեն ԱՄՆ-ի Վայոմինգ նահանգում՝ նախկին ածխահանքի տարածքում։ Այդ մասին գրում է The Guardian-ը։

Միլիարդատերեր Բիլլ Գեյթսը և Ուորեն Բաֆֆեթը հայտարարել են, որ արագ նեյտրոնների հիմքի վրա աշխատող ռեակտորը կկառուցեն խոշորագույն ածխահանքի տարածքում։ Կայանի ճշգրիտ տեղի մասին կհրապարակեն 2021թ վերջին։ Նախագիծն իրենից ներկայացնում է ռեակտոր, որը աշխատելու է ջերմություն կրող նատրիումի և հալվող աղերի էներգիայի կուտակման հիման վրա` 500 մեգավատ առավելագույն հզորությամբ։
Ենթադրվում է, որ կատարելագործված՝ անածխածին տեխնոլոգիայով ռեակտորը կլրացնի էներգիայի այլընտրանքային աղբյուրներին անցնելու ծրագիրը՝ կլիմայի համընդհանուր փոփոխությունից պաշտպանելու նպատակով։

«Մենք կարծում ենք, որ նատրիումը կփոխի խաղի կանոնները էներգետիկ բնագավառում»,- ասել է Գեյթսը` Վայոմինգում կայացած մամուլի ասուլիսում։
Էներգահսկայի նախաձեռնությանն աջակցել է նահանգապետ Մարկ Գորդոնը։ 2020 թվականի վերջին ԱՄՆ-ի էներգետիկայի նախարարությունը Natrium նախագծի մշակման համար TerraPower-ին հատկացրել է 80 միլիոն դոլար։ Ռեակտորի տեղադրման ընդհանուր արժեքը կկազմի մեկ միլիարդ դոլար։
Արդեն ավելի քան 15 տարի է՝ TerraPower  ընկերությունը մշակում է նոր սերնդի ռեակտորի տեխնոլոգիան։ Միջուկային էներգետիկայի փորձագետները նախազգուշացնում են, որ նոր ռեակտորները վտանգի տեսակետից ավելի համարձակ են, քան ավանդականները։ Կայանի կատարելագործման համար վառելիքի հարստացումը ստիպված կլինի ավելի արագընթաց լինել, ինչը հրապուրիչ բնագավառ կլինի գրոհայինների համար, ովքեր ջանում են վտանգավոր միջուկային զենք ստեղծել։ 2011 թվականին Բիլլ Գեյթսը հայտարարել է, որ ի տարբերություն սովորական ռեակտորների, որոնք հարստացված վառելիքի հիմքի վրա են աշխատում, TerraPower-ը կկիրառի աղքատացված ուրան և կարող է աշխատել մոտավորապես 60 տարվա համար՝ մեկ լիցքավորմամբ։

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն