Չավուշօղլուն հայտարարել է, որ ԱՄՆ-ն ցանկանում է Անկարայի հետ համագործակցել Կովկասում

«Անադոլու» գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ն ցանկություն է հայտնել համագործակցել Թուրքիայի հետ բազմաթիվ ուղղություններով։ Այդ մասին իրազեկել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն TRT HABER հեռուստաեթերով։

«Մենք տեսնում ենք, որ ԱՄՆ-ն ցանկանում է համագործակցել մեզ հետ ոչ միայն Լիբիայի ու Սիրիայի հարցերում, այլ նաև Միջերկրական ու Սև ծովերի ավազաններում, մասնավորապես՝ Հարավային Կովկասում»,- ասել է Չավուշօղլուն։ Նա նշել է, որ Անկարան դրական մոտեցում ունի Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանի ու նրա ամերիկացի գործընկերոջ՝ Ջո Բայդենի առաջիկա հանդիպման հանդեպ։ Չավուշօղլուն հավելել է, որ թուրքական կողմը նմանատիպ ազդանշաններ է ստանում Վաշինգտոնից։ Նշենք, որ ԱՄՆ-ի ու Թուրքիայի նախագահների հանդիպումը տեղի է ունենալու հունիսի 14-ին Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն