Չինաստանը չի մասնակցում նոր խմբային առճակատմանը

Չինաստանի արտգործնախարար Վան Ին հայտարարել է, թե ԱՄՆ-ի նախկին վարչակազմը միջազգային չափումներում աշխարհակարգի գլխավոր խախտողն է՝ մասնավորեցնելով, որ ԱՄՆ-ի նախկին վարչակազմը դուրս է եկել միջազգային խմբերից, չեղարկել է պայմանագրերը, հրաժարվել է միջազգային պարտավորություններից և դարձել է աշխարհակարգից գլխավոր շեղվողը։

Չինաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ողջունել է ԱՄՆ-ի նոր վարչակարգի մուլտիլատերալիզմը, ինչը հնարավորություն է տալիս ինչ-ինչ ուղղությամբ զարգանալու։

-Չինաստանը կարծիք է հայտնել, թե իրական մուլտիլատերալիզմը պետք է դրսևորվի հրապարակայնությամբ և հանդուրժողականությամբ՝օրենքի գերակայության խստագույն պահպանմամբ։ Մենք չենք կարող մասնակցել նոր խմբային առճակատմանը՝ մուլտիլատերալիզմի ամերիկյան խորհրդանիշի ներքո,- հայտարարել է նա։

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն