COVID-19-ով 77-ամյա հիվանդը հիվանդասենյակի պատուհանից նետվել է ցած. ԱՆ

Երևանում` COVID-19 սպասարկող բժշկական կենտրոններից մեկում գիշերը դժբախտ պատահար է տեղի ունեցել,- հայտնում է ՀՀ Առողջապահության Նախարարությունը։
77-ամյա պացիենտը հիվանդասենյակի պատուհանից նետվել է ցած: Տղամարդը ստացիոնարում բուժվել է ապրիլի 17-ից, ում վիճակը գնահատվել է միջին ծանրության:
Հիվանդասենյակում եղել է կնոջ հետ, ով կորոնավիրուսի դեմ ստացիոնար բուժումը ստանում էր նույն բժշկական կենտրոնում:
Բուժման ընթացքում որևէ խնդիր չի եղել, տղամարդը կատարել է բժիշկների բոլոր ցուցումները` ստացել պատշաճ բուժօգնություն: Նրա մոտ հոգեկան շեղումներ մասնագետները չեն արձանագրել:
Դեպքի վայրում աշխատում է ոստիկանությունը հանգամանքները պարզելու համար:
Հիշեցնենք, որ սա 2021 թվականի ապրիլ ամսվա ընթացքում գրանցված երկրորդ դեպքն է, երբ COVID-19-ի կապակցությամբ բուժվող հիվանդն իրենց ցած է նետում հիվանդասենյակի պատուհանից։ Նմանատիպ դեպք գրանցվել էր ս.թ. ապրիլի 7-ին։
Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն