Երբ կա COVID-ը, կաթվածն ու՞մ շունն է

Pastark.am-ի ԱՂԲՅՈՒՐԻ փոխանցմամբ 4 օր առաջ քաղաքացի Է.Ք.-ին զարկերակային ճնշման բարձրացմամբ և գիտակցության կորստով տեղափոխել են Երևանին մոտ մարզերից մեկի հիվանդանոց, որտեղից` «Աստղիկ» ԲԿ:

Նշյալ ԲԿ-ում, զննելով հիվանդին, հայտնաբերվել է թեթև արտահայտված թոքաբորբ, ինչի արդյունքում անմիջապես ախտորոշվել է COVID-19 (առանց թեսթի պատասխանին սպասելու)։

Մեր աղբյուրը նշում է, որ 2 օր բուժել են COVID-19, այնուհետև հիվանդի մոտ հայտնաբերել են մեզենտերիալ անոթների թրոմբոզ (աղիները սնուցող զարկերակների խցանում), ինչի կապակցությամբ քաղաքացին շտապ վիրահատվել է և գտնվում է ծանր վիճակում։

Pastark.am-ի աշխատակազմը մաղթում է քաղաքացի Է.Ք.-ին շուտափույթ ապաքինում և հանրության ուշադրությունը գրավում այն հանգամանքի վրա, որ անհրաժեշտ է լինել հետևողական, ի սկզբանե դրված COVID-19 ախտորոշմանը վերաբերվել զգուշորեն և պահանջել իրենց բարեկամների մանրամասն, լիարժեք հետազոտություն և բուժում։

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն