Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը մտահոգված է Հայաստանում ընտրական այս շրջանում քաղաքական գործիչների կողմից բռնության և ատելության ուժգնացող հռետորաբանությունից։

Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը մտահոգված է Հայաստանում ընտրական այս շրջանում քաղաքական գործիչների կողմից բռնության և ատելության ուժգնացող հռետորաբանությունից։

Ինչպես նշված է միջազգային հեղինակավոր կազմակերպության ֆեյսբուքյան էջում հրապարակված հաղորդագրությունում` այդ գործողությունները բևեռացվածություն ու ատելության խոսք են տարածում` պատերազմից հետո վերականգնվող ու խորհրդարանական ընտրություններին պատրաստվող երկրի հասարակության մեջ։

«Կոչ ենք անում բոլոր կողմերին՝ զերծ մնալ նմանօրինակ հռետորաբանությունից և ընտրական ամբողջ շրջանում հետևել վարքի ժողովրդավարական ընդունված կարգին»,- ասվում է հաղորդագրությունում։

Freedom House-ը նաև տարածել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունը, որում Արման Թաթոյանը խիստ մտահոգիչ է համարում նախընտրական քարոզարշավի մթնոլորտը և ընդգծում․ «Այսպես շարունակել չի՛ կարելի»։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն